28.07.2013|
18:49
Ամեն օր, Մաշտոցի պուրակում, երեկոյան ժամը 20:00-ին, «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կողմից կազմակերպվում է հաշվետվություն-քննարկում, որի արդյունքում ակտիվիստներն ընդունում են նոր առաջարկներ: «Ակցիայի մասնակիցներից կազմված խմբերը գալիս և ներկայացնում են իրենց գործողությունները, գաղափարները, կարծիքները, եթե խնդիրներ կան` քննարկվում են»,-ասաց Վահագն Մինասյանը` նշելով, որ շատ կուզենային, որ դա դառնար քաղաքային մշակույթ: